ՎՎարդան Հովսեփյան

Հայաստանը մեծ քայլեր է իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարում. Գերմանիայի դեսպան

Հայաստանը մեծ քայլեր է իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարում. Գերմանիայի դեսպան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Գերմանիան քաղաքական ու տնտեսական կարևոր գործընկեր է մեր երկրի համար, և վերջին 1,5 տարում արձանագրվել է երկկողմ համագործակցության լավ դինամիկա:

Վարչապետը կարևորել է Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, այդ թվում՝ ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ ոլորտներում բարեփոխումներին աջակցությունը: 

«Մեր նպատակը մեկն է՝ Հայաստանը համապատասխանեցնել ժողովրդավարության և հակակոռուպցիոն ամենաբարձր չափանիշներին»,- ընդգծել է Կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն առանձնակի նշել է նաև Գերմանիայի հետ տնտեսական ամուր կապերի առկայությունը, KFW բանկի և GIZ-ի հետ սերտ համագործակցությունը տնտեսական և սոցիալական տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման գործում: Վարչապետը երկկողմ տնտեսական համագործակցության ամբողջ ներուժն իրացնելու գործում շեշտել է նաև հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:

«Ձեր երկիրը մեծ քայլեր է իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարում, և Գերմանիայի կառավարությունը շարունակելու է աջակցությունը Հայաստանին՝ բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու նպատակով»,- ընդգծել է Միխայիլ Բանցհաֆը:

Դեսպանը նկատել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն աճել է գերմանացի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ինչը նաև պայմանմավորված է երկրում տեղի ունեցող փոփոխություններով:

Վարչապետը և դեսպանը քննարկել են էներգետիկայի, շինարարության, արդյունաբերության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների զարգացման և այլ ուղղություններով հայ-գերմանական համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների և Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում փոխգործակցության շուրջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում