ՎՎարդան Հովսեփյան

Տիգրան Ավինյանը մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» համաժողովին

Տիգրան Ավինյանը մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» համաժողովին

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» համաժողովին։

Վրաստանի վարչապետի ելույթով մեկնարկած բացման արարողությունից հետո տեղի է ունեցել բարձրաստիճան քննարկում, որտեղ որպես բանախոսներ հանդես են եկել Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին, Ուզբեկստանի փոխվարչապետ էլյոր Գանիևը, Չինաստանի կառավարության Եվրասիայի համար հատուկ բանագնաց Լի Հուեյը և Ասիական զագացման բանկի փոխնախագահ Շիքսին Չենը։

Բանախոսներն իրենց ելույթներում ներկայացրել  են այն առանցքային ոլորտները և հավակնոտ նախագծերը, որոնց միջոցով երկրները նախատեսում են ընդլայնել  իրենց ելքը միջազգային շուկաներ և էլ ավելի ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը։

Ելույթներին հաջորդող քննարկմանը  Տիգրան Ավինյանն անդրադրաձել է թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականին, իրականացվող բարեփոխումներին և երկրի գրանցած հաջողություններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում