ՎՎարդան Հովսեփյան

Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է եղել կայսր Նարուհիթոյի գահակալությանը

Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է եղել կայսր Նարուհիթոյի գահակալությանը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Ճապոնիայի Կառավարության հրավերով Տոկիոյում ներկա է եղել Ճապոնիայի նոր կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր տոնակատարությանը:

Ճապոնիայի կայսերական պալատում տեղի ունեցած արարողությանը ներկա են եղել պատվիրակներ աշխարհի 183 երկրներից:

Ավանդապաշտ Ճապոնիայում կայսրն ունի հիմնականում ներկայացուցչական լիազորություններ։ Սահմանադրության համաձայն՝ Ճապոնիայի կայսրը պետության և ազգի միասնության խորհրդանշանն է և իրականացնում է արարողակարգային գործառույթներ: Ճապոնիայի՝ այժմ արդեն նախկին կայսր 85-ամյա Ակիհիտոն գահից հրաժարվել էր այս տարվա ապրիլին՝ այն փոխանցելով որդուն: Նարուհիթոն այս դինաստիայի, որը գոյություն ունի ավելի քան 2600 տարի, 126-րդ կայսրն է: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում