ԳԳոհար Սիմոնյան

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության մշտական քարտուղար Սայմոն ՄքԴոնալդի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության մշտական քարտուղար Սայմոն ՄքԴոնալդի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 21-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության մշտական քարտուղար Սայմոն ՄքԴոնալդի հետ:

Նախարար Մնացականյանը և Սայմոն ՄքԴոնալդը գոհունակություն են հայտնել տարբեր մակարդակներում առկա դինամիկ երկխոսության առնչությամբ: Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանն առնչվող հարցեր՝ ուրվագծելով հայ-բրիտանական օրակարգն առավել ընդլայնելու, հարստացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Զոհրաբ Մնացականյանը մշտական քարտուղարին է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները և վերահաստատել Կառավարության հանձնառությունը՝ շարունակելու երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացը: 

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի: Նախարար Մնացականյանը Սայմոն ՄքԴոնալդին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ ընդգծելով խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում