ՎՎարդուհի Հարությունյան

Լատվիան այսօրվանից կփակի օդային տարածքը Ռուսաստանի և Բելառուսի հետ

Լատվիան այսօրվանից կփակի օդային տարածքը Ռուսաստանի և Բելառուսի հետ

Լատվիան այսօրվանից առնվազն մինչև սեպտեմբերի 18-ը կփակի օդային տարածքը Ռուսաստանի և Բելառուսի հետ՝ հայտնել է Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը:

Նախարարի խոսքով՝ դա Ռիգայի արձագանքն է ռուսական անօդաչու սարքերի՝ Լեհաստանի օդային տարածքը հատելուն:

«Ռուսաստանի անօդաչու սարքերը ՆԱՏՕ-ի օդային տարածքում տագնապալի ազդանշան են, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի թույլ չտանք դրոնների հարձակումների էսկալացիա»,- հայտարարել է նախարարը:

Նշվում է, որ այդ քայլը թույլ կտա ավելի հեշտ գտնել չարտոնված թռչող օբյեկտները և կազատի այդ գոտին ՆԱՏՕ-ի կործանիչների և Լատվիայի ՀՕՊ համակարգերի համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում