ՎՎարդուհի Հարությունյան

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կհրավիրվեն Աստանա. Տոկաև

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կհրավիրվեն Աստանա. Տոկաև

Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ մոտ ապագայում հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքով՝ նրանք կհրավիրվեն Աստանա:

Նախագահն ընդգծել է, որ այդ շփումները կարևոր են արտաքին քաղաքական կապերի և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման համար:

Տոկաևի խոսքով՝ վատ խաղաղությունն ավելի լավ է, քան «լավ վեճը»: Ուստի Ղազախստանը ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին հռչակագրի ստորագրումը, ինչպես նաև Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքները:

Ղազախստանի նախագահը նշել է, որ նախատեսված են հանդիպումներ նաև ասիական և եվրոպական մի շարք երկրների ղեկավարների հետ: Իսկ տարեվերջին ծրագրվում են այցելություններ Ռուսաստան և Ուզբեկստան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում