ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԿԿարմեն Ղուկասյան

Ընտանիքում բռնություն գործադրած անձի համար կսահմանվի էլեկտրոնային հսկողության միջոց կրելու պարտավորություն. նախագիծ

Ընտանիքում բռնություն գործադրած անձի համար կսահմանվի էլեկտրոնային հսկողության միջոց կրելու պարտավորություն. նախագիծ

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստը:

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 

Հիմնական զեկուցող, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հայտնեց՝ այստեղ ըստ էության մեկ դրույթ է սահմանվում, որով պարտավորություն է սահմանվում բռնարարի համար՝ կրել էլեկտրոնային հսկողության միջոցները, որոնք սահմանվել են նախորդ փոփոխություններով: 

«Ըստ այդմ՝ մենք այստեղ սահմանում ենք պարտավորությունը բռնարարի հանդեպ և Քրեական օրենսգրքում էլ սահմանում ենք պատասխանատվություն՝ այդ միջոցը չկիրառելու համար: Օրենքի փոփոխություններն առաջարկում ենք ուժի մեջ դնել 2026 թվականի մարտ ամսից»,- տեղեկացրեց Ղազարյանը: 

Բռնություն գործադրած անձի կողմից էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելը կամ հրաժարվելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Ըստ Ղազարյանի՝ իրավախախտին կարող է սպառնալ մինչև 1 տարվա ազատազրկում:

«Քրեական օրենսգրքում է սահմանված փոփոխությունը»,- հայտնեց ՆԳ նախարարի տեղակալը: 

Նա ամփոփ վիճակագրություն ներկայացրեց 2025 թվականի 5 ամիսների տվյալների վերաբերյալ, հայտնեց՝ նման գործերով կիրառվել են նախազգուշացման 234 դեպք, անհետաձգելի միջամտության 701 դեպք, հաշվառման մեջ է գտնվում 1917 անձ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում