ՎՎարդան Հովսեփյան

Ֆրանսիան և Հայաստանը 3000 տարվա բարեկամական կապեր ունեն. Լաքոտի հումորային գրառումը

Ֆրանսիան և Հայաստանը 3000 տարվա բարեկամական կապեր ունեն. Լաքոտի հումորային գրառումը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը կատակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ոճով:

«Քանի որ Երևանը տոնում է հիմնադրման 2801-ամյակը, ժամանակն է հիշեցնել, որ Ֆրանսիան և Հայաստանը երեք հազար տարվա բարեկամական կապեր ունեն՝ սկսած Ուրարտուի ժամանակներից»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ժոնաթան Լաքոտը։ 

Դեսպան Լաքոտը գրառմանը կցել է նաև The Daily Mail-ի հոդվածը, որում թարգմանչուհու զարմացած դեմքն է, երբ Թրամփը հայտարարում է, որ «ԱՄՆ-ը և Իտալիան ընդհանուր պատմություն ունեն՝ սկսած Հին Հռոմի ժամանակներից»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում