ՄՄարիա Գաբրիելյան

Մեծ Բրիտանիայի վարչապետը գոհ է Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներից

Մեծ Բրիտանիայի վարչապետը գոհ է Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ շատ գոհ է Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներից, մասնավորապես ՝ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների շուրջ ձեռք բերված առաջընթացից և ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների միջև երկկողմ և եռակողմ հանդիպումների նախապատրաստման հարցում առաջընթացից:

«Դա այն է, ինչին ես ուզում էի հասնել այսօր, և շատ ուրախ եմ, որ մենք հասանք այդ նպատակին»,- ասել է նա՝ պատասխանելով BBC-ի հարցերին:

Սթարմերն ասել է նաև, որ աջակցում է Դոնալդ Թրամփի ջանքերին՝ ուղղված Ուկրաինայում խաղաղ կարգավորմանը։

«Այս օրը ցույց տվեց, որ մենք առաջ ենք շարժվել»,- ասել է նա ՝ հավելելով, որ հանդիպումը ստեղծեց «միասնության իրական զգացողություն» եվրոպական առաջնորդների, Զելենսկու և Թրամփի միջև:

Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ Ուկրաինայի հարցով ոչ մի որոշում չպետք է կայացվի առանց Ուկրաինայի:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ի եթերում ասել էր, որ ներկա է եղել Դոնալդ Թրամփի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված հեռախոսազանգին, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ ԱՄՆ առաջնորդի հանդիպման ժամանակ։ Նա ընդգծել էր, որ և՛ Ռուսաստանը, և՛  Ուկրաինան ստիպված կլինեն տարածքային զիջումների գնալ՝ խաղաղ համաձայնության հասնելու համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում