ՎՎարդուհի Հարությունյան

Էրդողանը ողջունել է Ալյասկայում տեղի ունեցած Պուտին-Թրամփ հանդիպումը

Էրդողանը ողջունել է Ալյասկայում տեղի ունեցած Պուտին-Թրամփ հանդիպումը

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը, որը տեղի ունեցավ Ալյասկայում, նոր լիցք հաղորդեց Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղիների որոնումներին: Այդ մասին X-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Նրա խոսքով՝ Անկարան ողջունում է Մոսկվայի և Վաշինգտոնի ջանքերը այդ ուղղությամբ։ Էրդողանը նշել է, որ թուրքական կողմը հույս ունի, որ Պուտինի և Թրամփի հետագա բանակցությունները Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ ամուր խաղաղության հիմք կդնեն: Էրդողանը նաև խոստացել է աջակցել այդ գործընթացին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում