ՎՎարդուհի Հարությունյան

100-ից ավելի հումանիտար կազմակերպություններ Իսրայելին կոչ են արել Գազայի հատվածին տրամադրվող օգնությունը զենք չդարձնել

100-ից ավելի հումանիտար կազմակերպություններ Իսրայելին կոչ են արել Գազայի հատվածին տրամադրվող օգնությունը զենք չդարձնել

100-ից ավելի հումանիտար կազմակերպություններ համատեղ նամակ են ուղղել Իսրայելին՝ կոչ անելով Գազայի հատվածին տրամադրվող օգնությունը զենք չդարձնել սովի խորացման ֆոնին:

Կազմակերպություններից մի քանիսը, այդ թվում՝ «Օքսֆամ»-ը և «Բժիշկներ առանց սահմանների» միությունը, հայտնել են, որ իրենց թույլ չեն տալիս օգնություն մատակարարել՝ պատճառաբանելով, որ իրենք չեն համապատասխանում Իսրայելի սահմանած կանոններին:

Իսրայելը հերքել է սահմանափակումների առկայությունը՝ նշելով՝ մարտին սահմանվել են կանոններ, որոնք պետք է ապահովեն, որ օգնությունը չհայտնվի ՀԱՄԱՍ-ի ձեռքերում:

Միևնույն ժամանակ Իսրայելն ինտենսիվորեն ռմբակոծում է Գազան՝ փորձելով իրագործել քաղաքը գրավելու ծրագիրը: Վերջին 24 ժամում պաղեստինյան անկլավում նոր զոհերի թիվը գերազանցել է 100-ը: Թերսնուցման պատճառով զոհերի թիվը հասել է 235-ի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում