ՔՔրիստինա Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը 1Lurer.am-ին ասաց, որ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 12-15-ը ներառյալ գտնվում է արձակուրդում։

Նիստի ընթացքում քննարկվելու են կլիմայական օրակարգի կարգավորման մոտեցումները, ինչպես նաև 2024-2026թթ. ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղություններն ու միջոցառումների ծրագրի արդիականացումը և դեղերի ընդհանուր շուկաների զարգացման հայեցակարգի համաձայնեցումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում