Մնացականյանը ներկայացրել է ԼՂ խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը

ՎՎարդան Հովսեփյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: 

Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության համընդգրկուն օրակարգի շուրջ, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային արդիական հարցերին և ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում համագործակցության առավել ամրապնդմանն ուղղված քայլերին:

ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը: Այս համատեքստում ընդգծվել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող խաղաղ կարգավորման գործընթացին և հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում