ՎՎարդան Հովսեփյան

Այժմ պետք է ավելի շատ գործի մասին մտածենք. Գախարիա

Այժմ պետք է ավելի շատ գործի մասին մտածենք. Գախարիա

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային և նրա գլխավորած պատվիրակությանը:

Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդները հազարամյակների բարեկամության պատմություն ունեն: 

«Սակայն հիմա մենք 21-րդ դարի սկզբում ենք: Նոր դար՝ նոր խնդիրներ: Բայց, կարծում եմ, մեր երկու պետությունների և ժողովուրդների համար սա նաև մեծ հնարավորություն է»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Վրաստանի վարչապետը նշել է, որ իր համար մեծ պատիվ է վարչապետի կարգավիճակով առաջին անգամ այցելել Հայաստան և հնարավորություն ունենալ իր ներդրումը բերելու երկու ժողովուրդների դարավոր բարեկամության մեջ: 

«Մեր բարեկամությունն ամրապնդել են մեր նախնիները, իսկ մենք այժմ պետք է ավելի շատ գործի մասին մտածենք: Այստեղ ենք այն տրամադրվածությամբ, որ մեր տնտեսական համագործակցությունը ազդեցություն ունենա մեր ժողովուրդների բարեկեցության վրա»,- նշել է Վրաստանի վարչապետը:

Սարգսյանը և Գախարիան մտքեր են փոխանակել նոր տեխնոլոգիաների, կրթության ու գիտության, սննդի անվտանգության ոլորտներում, ինչպես նաև նախագահական նախաձեռնությունների շրջանակում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում