ՄՄարիամ Մխիթարյան

Ռյուտեն երկրներին սպառնացել է լուրջ կորուստներով Ռուսաստանի հետ համագործակցության դեպքում. Reuters

Ռյուտեն երկրներին սպառնացել է լուրջ կորուստներով Ռուսաստանի հետ համագործակցության դեպքում. Reuters

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Հնդկաստանը, Բրազիլիան և Չինաստանը կարող են երկրորդական պատժամիջոցների ենթարկվել, եթե շարունակեն համագործակցել Ռուսաստանի հետ։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։

«Խնդրում եմ զանգահարեք Վլադիմիր Պուտինին և ասեք նրան, որ լուրջ վերաբերվի Ուկրաինայի շուրջ բանակցություններին, քանի որ հակառակ դեպքում դա մեծ ազդեցություն կունենա Բրազիլիայի, Հնդկաստանի և Չինաստանի վրա»,- մեկնաբանել է քաղաքական գործիչը՝ Կոնգրեսում սենատորների հետ հանդիպման ժամանակ։

Ռյուտեն նաև ընդգծել է, որ Եվրոպան ի վիճակի է միջոցներ գտնել խաղաղ բանակցություններում Ուկրաինային «լավագույն դիրք» ապահովելու համար, հաղորդում Է գործակալությունը:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մոտ 100% ներմուծման մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների համար, եթե Մոսկվան 50 օրվա ընթացքում համաձայնության չգա Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու հարցում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում