ՌՌոզա Խաչատրյան

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով  կժամանի Հայաստան: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը, այնուհետև՝ ընդլայնված կազմով հանդիպում, որից հետո երկու երկրների վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Այցի ընթացքում Գեորգի Գախարիան հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուհաշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում