ՎՎարդան Հովսեփյան

Ալեքսանդր Արզումանյանը Իսլանդիայում ՀՀ դեսպան է նշանակվել՝ համատեղության կարգով

Ալեքսանդր Արզումանյանը Իսլանդիայում ՀՀ դեսպան է նշանակվել՝ համատեղության կարգով

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի համապատասխան հրամանագրի համաձայն՝ Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Իսլանդիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին, համատեղության կարգով, նշանակել Իսլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)»,- նշվում է հրամանագրում:

2019-ի փետրվարին Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել էր Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ),  համատեղության կարգով ստանձնելով Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի լիազորությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում