Կառավարությունը դռնփակ քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը

ՀՀերմինե Բաղդասարյան

ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում են  սիրիական այն քաղաքներն ու բնակավայրերը, որտեղ հայ բնակչություն կա: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հանձնարարական կա քննարկելու ու հասկանալու՝ ինչպես ենք մենք կարողանալու Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունն ապահովել, նաև պետք է հասկանանք, թե ինչպիսի օգնություն ենք կարողանալու ցուցաբերել»,- ասել է ԱԽ քարտուղարը: 

Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ  հիմա տեղի են ունենում նախապատրաստական աշխատանքներ, իսկ օրվա վերջում ավելի հստակ քննարկումներ կլինեն։

Ինչ վերաբերում է Սիրիայում գտնվող ՀՀ զինված ուժերի հումանիտար առաքելությանը, ապա ԱԽ քարտուղարի  խոսքով՝ նրանք  չեն մասնակցում ռազմական գործողություններին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում