ՆՆարե Ոսկանյան

Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀԿ սեկտորի հետ հանդիպում

Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀԿ սեկտորի հետ հանդիպում

Ֆինանսների նախարարությունում այսօր հանդիպել են նախարարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները:

Քաղաքացիական հասարակությունից ներկա են եղել «Թրանսփարենսի ինթերնեյշընլ», Հայ իրավաբանների ասոցիացիա, Տնտեսական զարգացման և ուսումնասիրությունների կենտրոն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Քննարկվել են  հանրության համար ՀՀ պետական բյուջեն և բյուջեի հաշվետվությունը հասանելի ու թափանցիկ դարձնելու հետ կապված հարցեր: Ներկայացվել է, որ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը հանրությանը մատչելի դարձնելու նպատակով ֆինանսների նախարարությունը մշակել և իր պաշտոնական կայքում հրապարակել է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի համառոտ ուղեցույցը, որը կայքէջում ստանալու է «Քաղաքացու բյուջե» անվանումը: Բացի այդ, հրապարակել է 2018 թվականի պետական բյուջեի պարզեցված հաշվետվություն:

Հանդիպման ժամանակ կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են տարբեր առաջարկություններ: Մասնավորապես, առաջարկել են «Քաղաքացու բյուջե» բաժնում ոլորտ առ ոլորտ ներկայացնել իրականացված ծրագրերը, որպեսզի հանրության համար հասկանալի լինի, թե ինչպես են ծախսվում հարկի տեսքով բյուջե մուտքագրվող գումարները:

«Մեր նպատակը հասարակությանը ծառայելն է, այնպես անել, որ հանրությանը հասկանալի դառնա պետական բյուջեի ծախսերի մասին իրեն հետաքրքրող տեղեկությունները»-ասել է ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների վարչության պետ Գայանե Զարգարյանը:

«Թրանսփարենսի ինթերնեյշընլ» ՀԿ-ի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կողմից բարձրացված այն հարցին, թե Քաղաքացու բյուջեն և պարզեցված հաշվետվությունը ՀՀ ՖՆ կայքում գտնելը դժվար է, Զարգարյանը պատասխանել է, որ մոտ ժամանակներս այդ հարցը ևս կլուծվի, և այն տեսանելի կլինի կայքի հենց առաջին էջում:

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ,  քաղհասարակության կողմից ներկայացվելիք առաջարկությունների հիման վրա կվերանայվեն պարզեցված բյուջեի և հաշվետվության ձևաչափերը՝ բարձրացնելով վերջիններիս կիրառելիության աստիճանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում