ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պարտավոր է միջամտել՝ դադարեցնելու ագրեսիան. ՀՀ-ում Իրանի դեսպան

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պարտավոր է միջամտել՝ դադարեցնելու ագրեսիան. ՀՀ-ում Իրանի դեսպան

Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ իրականացվող ագրեսիան վերջին 8 տասնամյակներին այս ռեժիմի կողմից իրականացրած օրենքի խախտման շարունակությունն է: Այս ռեժիմը եղել է միջազգային իրավունքի և նորմերի, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության, այդ թվում՝ մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ամենամեծ խախտողը: Այդ մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը:

«Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ իրականացված անօրինական զինված հարձակումը հարձակում է ամբողջ ՄԱԿ-ի համակարգի վրա և լուրջ սպառնալիք է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: Անվտանգության խորհուրդը պարտավոր է միջամտել այս հարցում ագրեսիան դադարեցնելու նպատակով:

Սիոնիստական ռեժիմն իր ռազմական ագրեսիան արդարացնում է Իրանից եկող անխուսափելի սպառնալիքը կանխելու անվան ներքո և կանխարգելիչ պաշտպանական քողի տակ: Նման հասկացությունը ոչ մի կերպ ընդունված չէ միջազգային իրավունքի տերմինաբանության և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, և, անկասկած, սիոնիստական ռեժիմի գործողությունը ՄԱԿ-ի կանոնադրության 4-րդ հոդվածի 2-րդ կետում նշված ուժի կիրառման արգելքի մասին սկզբունքի ակնհայտ խախտում է: Համաձայն կանոնադրության 51-րդ հոդվածի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ինքնապաշտպանական իրավունք, և այս իրավունքն անքակտելի է»,- ասաց դեսպանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում