ՆՆարե Ոսկանյան

Արսեն Թորոսյանն ընդունել է Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին

Արսեն Թորոսյանն ընդունել է Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին:

Նախարարը նորանշանակ դեսպանին շնորհավորել է պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:  Քննարկել են համագործակցության շրջանակները, դեղարտադրության և դեղերի ներմուծման վերաբերյալ հարցերը: Արսեն Թորոսյանը նշել է, որ հնդկական դեղագործությունը ոչ միայն բարձրորակ է, այլև ծախսարդյունավետ: Խոսվել է նաև հիվանդանոցների կառավարման, փոխպատվաստումների և ռեսուրսների ճիշտ և օպտիմալ օգտագործման վերաբերյալ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեսպանին է ներկայացրել նաև Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում կլինիկական օրդինատուրայի նոր ծրագրերի մեկնարկի մասին:

Կիշան Դան Դևալը նշել է, որ Հնդկաստանը պատրաստ է շարունակելու համագործակցությունը բոլոր ուղղություններով, ինչպես նաև աջակցել մարզերում իրականացվող առողջապահական ծրագրերին: Նախարարը հաջողություն է մաղթել դեսպանին և նշել, որ Հնդկաստան այցի ընթացքում մեծ ցանկություն ունի հանդիպելու Հնդկաստանի առողջապահության նախարարի հետ:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում