ՆՆարե Ոսկանյան

Հակատանկային սպառազինությունը, խոցման հեռահարությունը երկու անգամ մեծացվել են. ԳՇ պետ

Հակատանկային սպառազինությունը, խոցման հեռահարությունը երկու անգամ  մեծացվել են. ԳՇ պետ

Հայաստանում և Արցախում մասշտաբային զորավարժությունների ընթացքում սպառազինությունների նոր և արդիականացված տեսակներ են փորձարկվել: Այս մասին տեղեկացրեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Գեներալը նշեց, որ  հակատանկային սպառազինությունը, խոցման հեռահարությունը մեծացվել են երկու անգամ:  Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ լավ արդյունքներ են գրանցվել համազարկային կրակի ռեակտիվ համակարգի, մասնավորապես, «Սմերչի» կիրառմամբ: Սպառազինություն գնելու գործընթացը ևս շարունակվում է:

Գլխավոր շտաբի պետի խոսքով ՝ ընդհանուր առմամբ կրակոցների և զոհերի  թիվը նվազել է, առաջիկայում այդ մասին մանրամասն տվյալներ կներկայացվեն: Անդրադառնալով սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 4-ը անցկացված լայնամասշտաբ զորավարժությունների արդյունքներին՝ Արտակ Դավթյանն ընդգծեց, որ ԶՈՒ-ն իր առջև դրված խնդիրն ամբողջությամբ կատարել է:  Նա նշեց, որ կորուստների վերաբերյալ տվյալները չեն թաքցնում, հաշվետու են:

«2019 թ. ծառայության հետ կապված ունեցել ենք 17 զինծառայողի մահ՝ 2018-ի 28 զինծառայողի մահվան համեմատ, դա մոտ 39 տոկոսով նվազում է և բավականին մեծ աշխատանքի արդյունք է: Բայց անգամ մեկ հոգու մահը խիստ ցավալի է, ընտանիքի համար՝ ողբերգություն»,- նշեց Արտակ Դավթյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում