ՆՆարե Ոսկանյան

Հայաստանում Իրանի դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը

Հայաստանում Իրանի դեսպանն ավարտում է  իր դիվանագիտական առաքելությունը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին, որն ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը:

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ իր առաքելության ընթացքում Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ներդրման համար՝ հաջողություններ մաղթելով իր հետագա գործունեության մեջ: 

Սեյեդ Քազեմ Սաջջադին շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ իր հետագա գործունեության ընթացքում ևս կփորձի նպաստել Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում