ՎՎարդան Հովսեփյան

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Կանչելյան-Սփիրին և Ջուդի Չուին

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Կանչելյան-Սփիրին և Ջուդի Չուին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Կանչելյան-Սփիրին և Ջուդի Չուին:

Ողջունելով կոնգրեսականներին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը կարևորում է հայ-ամերիկյան երկխոսությունը տարբեր մակարդակներում՝ այդ համատեքստում բարձր գնահատելով կոնգրեսականների ջանքերը՝ ուղղված հայ-ամերիկյան գործընկերության ամրապնդմանը և բազմաթիվ հայանպաստ նախաձեռնությունների կյանքի կոչմանը:

Նախարար Մնացականյանը Ջեքի Կանչելյան-Սփիրին և Ջուդի Չուին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի շրջանակներում նախաձեռնած բարեփոխումների գործընթացը: 

Հանդիպմանն արծարծվել են միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք արդիական հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում