Մասկի մատուցած ծառայությունն ԱՄՆ-ին աննախադեպ է ժամանակակից պատմության մեջ. Թրամփ

Մասկի մատուցած ծառայությունն ԱՄՆ-ին աննախադեպ է ժամանակակից պատմության մեջ. Թրամփ

Tesla-ի և SpaceX-ի ղեկավար, գործարար Իլոն Մասկը լքել է ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը, որը նա զբաղեցնում էր Դոնալդ Թրամփի վարչակազմում:

Պետական ծառայության շրջանակում նրա հիմնական խնդիրն է եղել կառավարության արդյունավետության բարձրացումը՝ կրճատելով կառավարության ծախսերը և պաշտոնյաների թիվը: Նա այդ պաշտոնում նշանակվել էր 130 օրով: 

Թրամփը Մասկի մասնակցությամբ մամուլի ասուլիս է հրավիրել, գործարարին հանձնել Սպիտակ տան խորհրդանշական ոսկե բանալին: Մասկը հայտարարել է, որ չի խզում կապերը ԱՄՆ նոր վարչակազմի հետ և անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն կտրամադրի նախագահին: Նրա խոսքով՝ արդյունավետության դեպարտամենտը կշարունակի գործունեությունը:

Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել իր վարչակազմում Մասկի աշխատանքը՝ շեշտելով, որ նա աշխարհի ամենահզոր բիզնես առաջնորդներից և նորարարներից մեկն է:

«Ամերիկային Իլոն Մասկի մատուցած ծառայությունն աննախադեպ է ժամանակակից պատմության մեջ»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում