ԳԳոհար Սիմոնյան

Նոյեմբերին Երևանում կկայանա ՀԱՊԿ ԽՎ նիստը. այն 1-ին անգամ է անցկացվում ՌԴ տարածքից դուրս

Նոյեմբերին Երևանում կկայանա ՀԱՊԿ ԽՎ նիստը. այն 1-ին անգամ է անցկացվում ՌԴ տարածքից դուրս

Առաջիկայում սպասվում է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան, իսկ նոյեմբերի 5֊ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) հերթական լիագումար նիստը։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ դա ՀԱՊԿ ԽՎ առաջին նիստը կլինի, որ կանցկացվի ՌԴ տարածքից դուրս։

«Կմասնակցեն ոչ միայն ՌԴ Պետդումայի նախագահ Վ.Վոլոդինը և իմ ՀԱՊԿ մյուս գործընկերները, այլև այլ երկրների խորհրդարանների ղեկավարներ»,- պարզաբանել է Արարատ Միրզոյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում