Հայկ Կոնջորյանի ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում

ՄՄարի Կոստանյան

ԵԱՀԿ-ի և ՄԻջերկրածովյան տարածաշրջանի անվտանգությունը փոխկապակցված են: Այս տարածաշրջանը պատմականորեն կամուրջ է եղել՝ կապելով տարբեր քաղաքակրթություններ: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը մեզ հնարավորություն է տալիս տարբեր թեմաների մասին բարձրաձայնել՝ հակամարտության գոտիներում և ԵԱՀԿ-ի տարածքում անվտանգությունն ապահովելու վրա ազդեցություն ունենալ: ԵԱՀԿ-ի տնտեսությանն ու շրջակա միջավայրին վերաբերող հարթությունները մասնակից կողմերին ու գործընկերներին գործակցության լայն հնարավորություններ է ընձեռում: Տնտեսական մասնակցությունը կարևոր գործոն է տնտեսական ու սոցիալական իրավունքների կյանքի կոչումը խթանելու համար: Հակամարտության գոտիներում տնտեսության ոլորտում մասնակցությունը վստահություն է առաջացնում սահմանային առևտրի, ջրամատակարարման ու տրանսպորտի ոլորտներում փոխգործակցության զարգացման համար: ԵԱՀԿ-ն պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի քաղաքացիների իրավունքների խթանմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում