Արտգործնախարար Մնացականյանն ընդունել է կոնգրեսական Ֆրենկ Փելոնին

ՎՎարդան Հովսեփյան

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է  ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փելոնին: 

Մնացականյանն ու Փելոնը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ: ԱՄՆ կոնգրեսականի խնդրանքով՝ արտգործնախարար Մնացականյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին:

Նախարարը կոնգրեսական Փելոնին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը՝ առանձնահատուկ կարևորելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը, այդ թվում՝ ուժի սպառնալիքների և ռազմատենչ հռետորաբանության բացառման միջոցով: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում