ՎՎարդան Հովսեփյան

Լեռնային Ղարաբաղի տարածքն ի սկզբանե հայկական է եղել. Մելքումյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Լեռնային Ղարաբաղի տարածքն ի սկզբանե հայկական է եղել. Մելքումյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Արցախի թեման Ստրասբուրգում այսօր շարունակել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը: Պատգամավորն իր ելույթում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքն ի սկզբանե հայկական է եղել, հայերը միշտ ապրել են այդտեղ, հիմա էլ են ապրում և հետո էլ միշտ պետք է ապրեն Լեռնային Ղարաբաղում:

Արձագանքելով Ադրբեջանի պատվիրակներ Ռաֆայել Հուսեյնովի և Սևինժ Ֆաթալիևայի հնչեցրած մեղադրանքներին՝ Մելքումյանը նկատել է, որ Ռաֆիկ Հուսեյնովը և տիկին Ֆաթալիևան սադրիչ ելույթներ են ունենում:

«Ինչ վերաբերում է Արցախի խնդրի լուծման հարցում մեր կառավարության դիրքորոշմանը, նախևառաջ Հայաստանի կառավարությունը և բնակչությունը միշտ էլ խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից են եղել»,- հայտարարել է Մելքումյանը:

ԱԺ պատգամավորը նաև հետաքրքրվել է, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրման մալուխային համակարգ տեղադրել:

Մելքումյանն իր ելույթում նաև հիշեցրել է Ադրբեջանի  պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի վերջին ռազմատենչ հայտարարությունները:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում