ՄՄարիամ Մխիթարյան

Առաջին պաշտոնանկությունը Զելենսկու թիմում

Առաջին պաշտոնանկությունը Զելենսկու թիմում

Հրաժարական է տվել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսանդր Դանիլյուկը, որն այդ պաշտոնը ստանձնել էր 4 ամիս առաջ: Վերջինս իր հեռացումը բացատրել է Իգոր Կոլոմոյսկուն պատկանող «Приватбанк»-ի հետ կապված հակասությամբ: Միաժամանակ նա ընդգծել է, որ չի անցնի ընդդիմության շարքերը, ավելին՝ Ուկրաինայի առաջադեմ ուժերին խորհուրդ է տվել աջակցել նախագահին:

Ի դեպ, Դանիլյուկը նաև խիստ քննադատում էր նախագահի շրջապատի ամենաազդեցիկ պաշտոնյային՝ Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում