ՎՎարդան Հովսեփյան

Դուք Հայաստանը փայլուն եք ներկայացրել. Նախագահը պարգևատրել է ԵԱՏՄ-ում ավանդ ունեցող հայ գործիչներին

Դուք Հայաստանը փայլուն եք ներկայացրել. Նախագահը պարգևատրել է ԵԱՏՄ-ում ավանդ ունեցող հայ գործիչներին

ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի և եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի առթիվ մի խումբ պետական և հասարակական գործիչներ, ինչպես նաև հանրային հատվածի ներկայացուցիչներ պարգևատրվել են «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով:

«Այդ պարգևներն իրականում բազմակի արժեք ունեն: Դրանք հանձնվում են ձեր անբասիր և բարձրակարգ աշխատանքի համար: Այդ գնահատականը տրվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության ղեկավարության, այլ նաև՝ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների կողմից: Ներկայացնելով Հայաստանը՝ դուք փայլուն ձևով ներկայացրել եք նաև մեզ»,- Բաղրամյան 26-ում տեղի ունեցած պարգևատրման արարողությանն ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ կատարած արդյունավետ աշխատանքի համար: ԵԱՏՄ-ի մեդալով պարգևատրվածներին մեդալները հանձնել են Տիգրան Սարգսյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում