Հալեպում հրթիռակոծությունների հետեւանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

Հալեպում հրթիռակոծությունների հետեւանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

Սիրիայի Հալեպ քաղաքը վերջին օրերին դարձել է իսլամիստների եւ կառավարական զորքերի ամենաթեժ մարտերի թիրախը: Անցած երկու օրերին Հալեպի հրթիռակոծության հետեւանքով ավելի քան 45 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնցից առնվազն հինգը՝ երեխաներ:

Տվյալները հաղորդել են Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կազմակերպության դիտորդները: Միայն ապրիլի 11-ին զոհվել է 35 մարդ, որոնցից 17-ը՝ բնակելի թաղամասերի վրա զինյալների արձակած հրթիռներից: Զգալիորեն տուժել է նաեւ Սուլեյմանիե հայաբնակ թաղամասը:

Դպրոցներից մեկի վրա հարձակման հետեւանքով էլ զոհվել է ինը հոգի: Հաղորդվում է կառավարական ուժերի կողմից մեկ ահաբեկչի ոչնչացման մասին:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում