ՎՎարդան Հովսեփյան

ԵԽԽՎ պատվիրակության անդամները՝ ՀՀ ՄԻՊ գրասենյակի մասին

ԵԽԽՎ պատվիրակության անդամները՝ ՀՀ ՄԻՊ գրասենյակի մասին

Հայաստանի Կառավարությունն ու Ազգային ժողովը վճռական են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ավելի ուժեղացնելու հարցում, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունը հիմնարար արժեք է: Այս մասին իր ելույթում նշել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Տաթև Հայրապետյանը՝ անդրադառնալով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի վերջին նախաձեռնությանը:

«Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որն ունի բարձրագույն «A» կատեգորիա՝ իր անկախ, անկողմնակալ և արդյունավետ աշխատանքի համար, վերջերս հանդես է եկել կարևոր նախաձեռնությամբ՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի համատեքստում: Խտրականության, կարծրատիպերի և թիրախավորումների դեմ պայքարի շրջանակում Օմբուդսմանի գրասենյակը շարունակում է նախաձեռնել և իրականացնել բազմաթիվ նախաձեռնություններ Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Եվրոպական միության, ինչպես նաև տեղական հասարակական կազմակերպությունների աջակցությամբ»,- հայտարարել է պատգամավորը:

Տաթև Հայրապետյանի խոսքով, հիմնական նպատակն է փոխել ընկալումը կանանց դերի վերաբերյալ և խրախուսել կանանց լիարժեք ներգրավվածությունը որոշումների ընդունման գործընթացում: Հայրապետյանը վերահաստատել է այն, որ ՀՀ Կառավարությունն ու Ազգային ժողովը վճռական են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ուժեղացնելու հարցում, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունը հիմնարար արժեք է Հայաստանի համար:

Հայաստանի ՄԻՊ-ի ինստիտուտից Ստրասբուրգում խոսել է նաև հայաստանյան պատվիրակության մյուս անդամ Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորի խոսքով՝ վերջին օրենսդրական փոփոխություններից հետո Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի մանդատն ավելի է ուժեղացվել և ընդլայնվել, ինչը հնարավորություն է տալիս մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում շատ ավելի լայն շրջանակ ընդգրկելու, և այսօր օմբուդսմանի ինստիտուտը մեր երկրի ամենակայացած կառույցներից է։ Եվ որպես արդյունք, մանրակրկիտ ուսումնասիրելով անցած տարիների գործունեությունն ու համապատասխանությունը փարիզյան սկզբունքներին, Հայաստանի օմբուդսմանին շնորհվել է ՄԱԿ-ում «Ա» կարգավիճակ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում