Հոնկոնգում լարվածությունը չի թուլանում

Հոնկոնգում լարվածությունը չի թուլանում

Ցուցարարներին ցրելու համար Հոնկոնգի ոստիկանությունը դիմել է ծայրահեղ միջոցների՝ առաջին անգամ մարտական զենք կիրառելով բողոքի դուրս եկած քաղաքացիների դեմ: Գործի են դրվել նաև ջրցան մեքենաներ, որոնց կիրառման ժամանակ օգտագործվել է չմաքրվող կապույտ ներկ: Ըստ ոստիկանության՝ գունավոր ջուրն անհրաժեշտ է եղել բողոքողներին տարբերակելու, այնուհետ՝ նրանց բերման ենթարկելու համար: Ի դեպ, ոստիկանությունը ստիպված է եղել նաև տարհանել երկրի խորհրդարանը, իսկ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինն էլ խոստացել Է պահպանել Հոնկոնգ և Մակաո վարչական շրջանների բարձր աստիճանի ինքնավարությունը:

Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքի զանգվածային ցույցերի պատճառը խորհրդարանում արտահանձնման մասին օրենքի քննարկումն էր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում