ՄՄարիամ Մխիթարյան

Դոնբասը հատուկ կարգավիճակ կստանա

Դոնբասը հատուկ կարգավիճակ կստանա

Դոնբասի ճգնաժամի կարգավորման հարցով կոնտակտային խումը երեքծաբթի օրը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրել է «Շտայնմայերի բանաձևը»՝ հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ աղբյուրի՝ փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի Հանրապետության և Դոնբասի ինքնահռչակ Հանրապետության  պատվիրակությունները, Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ ներկայացուցիչները: Կողմերը նամակ են հղել ԵԱՀԿ-ին՝ վստահեցնելով, որ կողմ են ընդունված բանաձևին և դրա իրագործմանը:

Ի դեպ, փաստաթղթով ուժի մեջ է մտնելու Դոնբասին հատուկ կարգավիճակ տրամադրելու մասին օրենքը, և Ուկրաինայի իրադրության կարգավորմամբ շահագրգիռ բոլոր կողմերը ողջունել են նման բանաձևի ընդունումը: Ըստ նրանց՝ այս քայլը կնպաստի Նորմանդական քառյակի գագաթնաժողովի կայացմանը, որի ժամանակ էլ առաջին անգամ կհանդիպեն Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում