Երևանում Ռոհանին ԱՄՆ-ի քայլերին հակազդելու կոչ արեց

ԼԼևոն Սարդարյան

«Մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է հակազդի ԱՄՆ քայլերին՝ ընդունելով լուրջ որոշումներ և ձեռնարկելով արդյունավետ քայլեր: ԱՄՆ քայլերը՝ դոլարն օգտագործել որպես զենք, հանգեցնում են տնտեսական ահաբեկչության»: Սրա մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ելույթ ունենալով Երևանում՝ ԵԱՏՄ տնտեսական Բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում: Ըստ Ռոհանիի՝ վախի և հուսահատության այս մթնոլորտում մեզ անհրաժեշտ է միջազգային համակարգում բազմակողմանի ու տարածաշրջանային տնտեսական համագործակցություն: Իրանի նախագահն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն ու մյուս տնտեսական կառույցները, որոնց հետ գործակցում է Իրանը,  տարածաշրջանային տնտեսական ու քաղաքական ինտեգրացիոն գործընթացների համար կարևոր գործիքներ են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում