ԿԿարմեն Ղուկասյան

Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրու համայնքապետի պաշտոնը

Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրու համայնքապետի պաշտոնը

Այսօր Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունն է:

Արարողությունն անցկացվում է Գյումրու քաղաքապետարանում: 

Միջոցառումը մեկնարկեց տերունական աղոթքով ու Հայաստանի Հանրապետության հիմնով:

«Ստանձնելով ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ղեկավարի պաշտոնը, երդվում եմ՝ համայնքի ղեկավարի լիազորությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել քաղաքի բարգավաճմանը, գործել՝ ի բարօրություն նրա բնակիչների, պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը»,- մասնավորապես ասաց Ղուկասյանը: 

Այնուհետև ելույթ ունեցավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը:

Իր խոսքում նա շնորհավորեց գյումրեցիներին և Վարդան Ղուկասյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

 Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի նորընտիր ավագանին ապրիլի 16-ին համայնքապետ էր ընտրել Վարդան Ղուկասյանին:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում տեղի էին ունեցել ընտրություններ, ինչի արդյունքում որևէ քաղաքական ուժ չէր ստացել ավագանու անդամների մանդատների 50 տոկոսից ավելին: Ընդդիմադիր ուժերը հայտարարել էին, որ քվեարկելու են առավելագույն քվե ստացած ընդդիմադիր թեկնածուի՝ Վարդան Ղուկասյանի օգտին:

Ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 14 մանդատ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը՝ 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 3 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 2 մանդատ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում