ԼԼևոն Սարդարյան

Իրանի նախագահը նույնպես Երևանում է

Իրանի նախագահը նույնպես Երևանում է

ԵԱՏՄ գագաթնաժողովի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու և մի շարք երկկողմ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի հետ հանդիպումներ ունենալու նպատակով, քիչ առաջ Հայաստան է ժամանել նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: 

Ինչպես հայտնել է Իրանի նախագահի վարչակազմի Կապի և տեղեկատվության հարցերով ղեկավարի տեղակալ Փարվիզ Էսմայելին՝ Իրանի նախագահը կմասնակցի Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին, իսկ արդեն երեքշաբթի օրը հանդես կգա ելույթով: «ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդում ելույթից և ԵԱՏՄ առևտրային համագործակցության ոլորտում Իրանի լայն հնարավորությունների քննարկումից բացի՝ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- ասել է Էսմայելին:

Հիշեցնենք, որ նիստի մասնակից պետությունների առաջնորդների ժամանումը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ով  և «1Lurer.am» կայքում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում