ԼԼիլիթ Գասպարյան

Այսօր Հայաստան կժամանի Իրանի նախագահ Հասան Ռոհանին

Այսօր Հայաստան կժամանի Իրանի նախագահ Հասան Ռոհանին

ՀՀ վարչապետի պաշտոնական հրավերով այսօր Երևան կժամանի ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին: Ինչպես հայտնել է Իրանի նախագահի վարչակազմի Կապի և տեղեկատվության հարցերով ղեկավարի տեղակալ Փարվիզ Էսմայելին՝ Իրանի նախագահը կմասնակցի Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին, իսկ արդեն երեքշաբթի օրը հանդես կգա ելույթով: «ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդում ելույթից և ԵԱՏՄ առևտրային համագործակցության ոլորտում Իրանի լայն հնարավորությունների քննարկումից բացի՝ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- ասել է Էսմայեյլին:

Հիշեցնենք, որ նիստի մասնակից պետությունների առաջնորդների ժամանումը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ով  և «1Lurer.am» կայքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում