Անհրաժեշտ է կասեցնել ԵՄ Խորհրդում Հունգարիայի ձայնի իրավունքը. Էստոնիայի ԱԳ նախարար

Անհրաժեշտ է կասեցնել ԵՄ Խորհրդում Հունգարիայի ձայնի իրավունքը. Էստոնիայի ԱԳ նախարար

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան, մեկնաբանելով հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ Բուդապեշտի դիրքորոշումը, կոչ է արել կասեցնել ԵՄ Խորհրդում Հունգարիայի ձայնի իրավունքը՝ Եվրոպայի ընդհանուր շահերի դեմ համակարգված գործողությունների պատճառով:

Պաշտոնյան ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանելու կամ թուլացնելու հիմքեր չկան, քանի որ Մոսկվան չի հրաժարվել Ուկրաինան գրավելու և եվրոպական անվտանգության ճարտարապետությունը փոխելու իր նպատակից:

«Հունգարիան համակարգված կերպով աշխատում է Եվրոպայի անվտանգության ընդհանուր շահերի դեմ, ուստի մենք պետք է արագ կոնկրետ քայլեր ձեռնարկենք և առաջ շարժվենք 7-րդ հոդվածի ընթացակարգով, այսինքն՝ Հունգարիայի ձայնի իրավունքի կասեցմամբ»,- հավելել է Ցահկնան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում