ՆՆարեկ Սահակյան

Հայաստանը Ավստրալիայում դեսպանատուն կունենա. Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանականների հետ

Հայաստանը Ավստրալիայում դեսպանատուն կունենա. Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանականների հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Ավստրալիայի Դաշնային և Նահանգային խորհրդարանների պատգամավորներ Ջոն Ալեքսանդրին, Հյու ՄաքԴերմոթին և Թրենթ Ցիմերմանին: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանում ուշադրությամբ հետևում են Ավստրալիայի խորհրդարանում ծավալվող գործունեությանը՝ ուղղված Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը, ինչպես նաև Արցախի հարցի արդարացի լուծմանը: «Մենք շատ բարձր ենք գնահատում այդ ուղղությամբ ձեր ջանքերը և երախտագիտություն ենք հայտնում»,- ասել է նա: Ազգային ժողովի նախագահը հյուրերին տեղեկացրել է, որ Հայաստանի իշխանությունը պատրաստվում է Ավստրալիայում բացել դեսպանատուն: Հյուրերը կիսվել են Արցախ կատարած այցից տպավորություններով, մանրամասներ հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարվող աշխատանքներից և պատրաստակամություն հայտնել աջակցելու Արցախին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում