ՀՀայկարամ Նահապետյան

Փաշինյանը շնորհավորել է Բերդիմուհամեդովին

Փաշինյանը շնորհավորել է  Բերդիմուհամեդովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Թուրքմենստանի Անկախության օրվա կապակցությամբ: Այս ամսաթիվը նշանակալի է երկրի նորագույն պատմության մեջ և դարձել է կարևոր քաղաքական և տնտեսական վերափոխումների, միջազգային լայն համագործակցության խորհրդանիշ: Համոզված եմ, որ մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքի բարի ավանդույթները կշարունակեն նպաստել առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության արդյունավետության բարձրացմանը: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում