ԳԳոհար Սիմոնյան

Պաշտոնական Բաքուն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ հակամարտությանը վերաբերող հայտարարություններին

Պաշտոնական Բաքուն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ հակամարտությանը վերաբերող հայտարարություններին

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը  հակադարձել է Հայաստանի վարչապետի այն պնդմանը, թե իրականում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային պահանջների մասին վեճ չէ:

«Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, թե հակամարտությունը պետք է կարգավորվի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի համար ընդունելի ձևաչափով: Հակամարտության կողմերը, սակայն, Հայաստանն ու Ադրբեջանն են: Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում կա հայկական և ադրբեջանական համայնք, Ղարաբաղյան հակամարտությունը չունի կարգավորման այլ մոդել, քան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- հայտարարել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյան:

Հիշեցնենք, որ անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ադերբեջանցի գործընկերոչը՝ բանաձև ընդունել խաղաղ գործընթացն առաջ մղելու ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում