ՆՆարեկ Սահակյան

Հայտնի է Սինգապուրի վարչապետի՝ Հայաստան այցի օրակարգը

Հայտնի է Սինգապուրի վարչապետի՝ Հայաստան այցի օրակարգը

Սեպտեմբերի 28-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով, պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը: Այցի շրջանակում տեղի կունենա երկու երկրների վարչապետների հանդիպումը, որից հետո նրանք ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Նախատեսվում են նաև Սինգապուրի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սինգապուրի վարչապետը հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցի նաև Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որի ընթացքում նախատեսվում է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում