ԼԼևոն Սարդարյան

20 միլիոն դոլար՝ ՌԴ-ից Հայաստանին

20 միլիոն դոլար՝ ՌԴ-ից Հայաստանին

Ռուսաստանի Կառավարության կողմից առաջիկայում Հայաստանին մոտ 20 մլն դոլար անհատույց հատկացնելու մասին որոշում կընդունվի. այն օգտագործվելու է մարդասիրական ծրագրերի իրականացման համար։

«ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի հիմնադրամի միջոցով կայուն դպրոցական սննդի համակարգ ստեղծելու համար մինչև 18 մլն դոլար կհատկացվի։ Այս նախաձեռնության շրջանակում 2016-2019 թթ. ընթացքում հատկացվել է ավելի քան 20 մլն դոլար»,- նշված է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Մոտ 2,8 մլն դոլար էլ կտրամադրվի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին, որը կուղղվի սահմանամերձ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում ներառական տնտեսական զարգացման աջակցությանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում