ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

Ընտրակաշառքը և բարեգործության արգելքի խախտումը ծանր հանցագործություններ են, իրավապահները պետք է դրանց դեմ օպերատիվ գործեն. Իոաննիսյան

Ընտրակաշառքը և բարեգործության արգելքի խախտումը ծանր հանցագործություններ են, իրավապահները պետք է դրանց դեմ օպերատիվ գործեն. Իոաննիսյան

Մարտի 27-ին 8 անձ է ձերբակալվել բարեգործության արգելքի խախտման մասով, մարտի 30-ին՝ 2 անձ: Ընտրակաշառքը և բարեգործության արգելքի խախտումը ծանր հանցագործություններ են, իրավապահները պետք է դրանց դեմ արդյունավետ և օպերատիվ գործեն: Այդ մասին ՏԻՄ ընտրություններին «Անկախ դիտորդ» դաշինքի շրջիկ դիտորդական առաքելության տվյալները ներկայացնելիս ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի՝ վերջին օրերի ձերբակալություններին:

Ըստ Իոաննիսյանի՝ էական է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մարտի 27-ին ձերբակալված անձանցից ոչ մեկի մասով չի կիրառել կամ դատարանին չի միջնորդել՝ կիրառելու այնպիսի խափանման միջոց, որը հետո կարգելակեր այդ մարդկանց մասնակցությունը քարոզարշավին:

«Թեև ունենք տեղեկություններ, որ Գյումրիում այս երկու հանցատեսակները տեղի են ունեցել՝ բարեգործության արգելքի խախտումն ու ընտրակաշառքը, բայց և այդպես մենք չունենք բավարար փաստեր, որպեսզի պնդենք, որ դրանք արել են հենց այն անձինք, որոնք ձերբակալված են»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ մարտի 27-ին 8 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներով։ Ձերբակալվածներ կային ինչպես «Մայր Հայաստան» դաշինքից, այնպես էլ Մարտուն Գրիգորյանի«Մեր քաղաքը» դաշինքից:

Հակակոռուպցիոն կոմիտեից նաև հայտնել էին, որ մարտի 30-ին «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում