ԱԱբրահամ Գասպարյան

Իտալիայում կայացել է Իտալիայի և Հայաստանի նախագահների հանդիպումը

Իտալիայում կայացել է Իտալիայի և Հայաստանի նախագահների հանդիպումը

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Ինչպես «Լուրեր»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից` նախագահ Սարգսյանը գործընկերոջը տեղեկացրել է այցի ընթացքում իտալական տարբեր ընկերությունների հետ  պայմանավորվածությունների մասին՝ նշելով, որ նպատակ ունի աջակցել նրանց՝ այցելելու Հայաստան, ծանոթանալու ներդրումային գործակցության հնարավորություններին: Սարգսյանը ողջունել է այս տարվա ապրիլին Իտալիայի Պատգամավորների պալատի՝  Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունումը, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին Իտալիայի Սենատի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում