ԱԱննա Մարտիկյան

Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է նաև արցախյան հակամարտության մասին

Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է նաև արցախյան հակամարտության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: «Անընդունելի է, որ Ադրբեջանի մաս կազմող Լեռնային Ղարաբաղն ու նրա շրջակա տարածքները, հակառակ ընդունված որոշումների, շարունակեն բռնազավթված մնալ»,- հայտարարել է Թուրքիայի ղեկավարը: Ըստ Էրդողանի՝ աշխարհի արդար և խաղաղ ապագայի համար անհրաժեշտ է, որ Հարավային Կովկասը դադարի լինել խնդրահարույց տարածաշրջաններից մեկը:

ՄԱԿ-ի ամբիոնը Թուրքիայի ղեկավարն օգտագործել է նաև իր արտաքին քաղաքական օրակարգն առաջ տանելու համար: Ըստ Էրդողանի՝ պետք է փոխվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքը, Սիրիայի հարցում խոշոր տերությունների դիրքորոշումը հստակեցվի, Կիպրոսի թուրքական համայնքի իրավունքներն ընդլայնվեն,  պաղեստինցիների դեմ բռնաճնշումները դադարեցվեն, ուժեղացվի պայքարը իսլամաֆոբիայի դեմ: Էրդողանի այցը Նյու Յորք հարթ չի անցել: Անկարայի դեմ բողոքի ակցիայի ժամանակ բեռնատարներ են շրջել, վրան գրել՝ «Էրդողանը ջիհադի ահաբեկիչների կնքահայրն է. նա ցանկալի անձ չէ ԱՄՆ-ի համար»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում