ՄՄերի Ներսիսյան

Իսրայելն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել տոնական օրերին չայցելել Ադրբեջան և Հայաստան

Իսրայելը ներկայացրել է այն երկրների ցանկը, որոնք, ըստ հրեական պետության Ազգային անվտանգության ծառայության, պետք է «շրջանցել»  հրեական տիշրեյ ամսի տոնական օրերին (սեպտեմբեր-հոկտեմբեր): «Սև ցուցակ»-ում են հայտնվել 6 «թշնամական» երկրներ՝ Իրանը, Իրաքը, Եմենը, Սիրիան, Լիբանանը, Սաուդյան Արաբիան: Հրեաների համար վտանգավոր երկրների ցանկում են հայտնվել նաև այս երկրների սահմանակից որոշ պետություններ:

«Խորհուրդ չի տրվում այցելել այն երկրներ, որոնք սահմանակցում են հատկապես Իրանին և Մերձավոր Արևելքին՝ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքմենստան, Պարսից ծոցի երկրներ, Աֆրիկա, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիա»,- հայտնում է իսրայելական 9tv հեռուստաալիքը:

Կրոնական տոների ժամանակ խորհուրդ չի տրվում այցելել նաև Թուրքիա, Եգիպտոս և Հորդանան: Ըստ հատուկ ծառայությունների՝ «այս երկրներում ծայրահեղական իսլամիստական կազմակերպությունները զարգացած ցանցեր ունեն, որոնք ցանկացած պահի կարող են հարձակումներ իրականացնել հրեաների դեմ»:    

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում