ԱԱբրահամ Գասպարյան

ԱՄՆ Սենատը Թրամփի պաշտոնանկության գործընթաց է սկսել

ԱՄՆ Սենատը Թրամփի պաշտոնանկության գործընթաց է սկսել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկրի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթաց է սկսել: «Հիմնավոր կասկածներ կան, որ Թրամփն իր դիրքն օգտագործել է առաջիկա ընտրություններում հիմնական մրցակից՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենին հեղինակազրկելու համար»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

Ի դեպ, նախագահական ընտրություններում Թրամփի նախկին մրցակից Հիլարի Քլինթոնը նույնպես կողմ է արտահայտվել Սպիտակ տան գործող ղեկավարի  պաշտոնանկության գործընթացին:

Հիշեցնենք, որ նման գործընթաց ԱՄՆ ողջ պատմության մեջ ընդամենը երեք անգամ է ծավալվել, որոնցից ոչ մեկը գործող նախագահի պաշտոնանկությամբ չի ավարտվել:   

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում